Անհաշիվ փուչիկներ, քաղցր բամբակներ, խոտից պատրաստված անվանական սթենդ, իրական պոնիներ, դրախտ հիշեցնող զարդարանքներ, թիթեռներ ու այս ամենն ընդամենը Քլոյի Քարդաշյանի 1 տարեկան դստեր՝ Թրուի ծննդյան համար:
34-ամյա Քլոյի Քարդաշյանն այս օրերին իր ինստագրամյան էջը լցնում է դստեր առաջին ծննդյան տոնին արված լուսանկարներով: Մայր ու աղջիկ հյուրերին դիմավորում էին միանման կապույտ զգեստներով և իրենց ծանոթ երեխաներին առաջարկում ֆեստիվալի նման մի տոնի մասը դառնալ:
Հյուրերի շարքում էին Քարդաշյան ընտանիքի անդամները՝ իրենց երեխաների հետ, ինչպես նաև Քլոյիի նախկին սիրելի, Թրույի հայր Թրիսթան Թոմփսոնի: Ահա փոքրիկ Քարդաշյան-Թոմփսոնի ծննդյան արարողությունը՝ լուսանկարներով:
Ամբողջությամբ՝ vnews.am