
«Եվրատեսիլ–2019» երգի միջազգային մրցույթում Հայաստանի պատվիրակ Սրբուհի Սարգսյանը ապրիլի 16-ին ելույթ ունեցավ Երևանում Հայկական բարեգործական ընդհանուր միության 113-ամյակին նվիրված համերգային ծրագրով: Երգչուհին երկրպագուներին մեծ տոն նվիրեց՝ կատարելով հանրահայտ ու սիրված հիթեր:
«Ինձ համար կարևոր չէ, թե ես աշխարհի որ երկրում եմ համերգներով հանդես գալիս, ինձ համար ամենաէականը ձեր՝ իմ հայրենակիցների առաջ ելույթ ունենալն է: Շատ կցանկանայի ավելի շատ երգել ու ավելի բարդ ստեղծագործություններ ներկայացնել, բայց մի քիչ վատառողջ եմ»,- նշեց Սրբուկը:
Նա խոստացավ նոր համերգային ծրագրով երաժշտասերներին ներկայանալ «Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթից վերադառնալուց հետո: