«Էսօր ոմանք, եթե վկայականը կորցնեն, չեն հիշի, թե ինչ պաշտոնի էին նշանակված». Գևորգ Պետրոսյան. news.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Էսօր ոմանք, եթե վկայականը կորցնեն, չեն հիշի, թե ինչ պաշտոնի էին նշանակված». Գևորգ Պետրոսյան. news.am

Այսօր «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագծի քննարկմանը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ելույթը հարակից զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանին ուղղված պատասխան էր։ Նա մեջբերեց Հովակիմյանի խոսքերը, թե թարմացրեք ձեր հիշողությունը․ «Բայց հիշողությունը կարելի է թարմացնել այն ունենալու դեպքում։ Պարոն Հովակիմյան, ասում եք իշխանության անելիքն է սա, այսինքն՝ օրական մի անգամ գոնե կարդում եք Սահմանադրությունը, որ վկայակոչում եք 147 հոդվածը: Այնտեղ գրված է, որ նախարարությունների ցանկը և Կառավարության կարգը սահմանվում է օրենքով, իսկ դուք եկել էստեղ կանգնել, ԱԺ պատգամավորին ասում եք, թե Կառավարությունն է որոշողը»։ Պետրոսյանը նշեց, որ պատճառաբանվում է, թե նախարարությունները կրճատելով հարկատուների միջոցներն են խնայվում։ «Լավ նպատակ է, բայց ոչ այս ձևաչափով։ Պետք է խնայել միջոցները՝ պետական կառավարման մարմիններում չնշանակելով այնպիսի անիրազեկ մարդկանց, որոնք ձախողում են ամբողջ համակարգը. նրանցից են այն պատգամավորները, ովքեր իրենց աշխատանքը համարում են Ֆեյսբուքը փորփրելը»,- ասաց նա։ Գևորգ Պետրոսյանը հարց առաջադրեց՝ գյուղնախարարության լուծարումը ի՞նչ կապ ունի կեղծված ընտրությունների հետ, որ որպես պատճառ են նշում։ «Դուք էլ չկեղծողներին նշանակեք: Թե չէ ոմանք, եթե վկայականը կորցնեն, չեն հիշի, թե ինչ պաշտոնի էին նշանակված: Մի նշանակեք նման մարդկանց»,- ասաց Գևորգ Պետրոսյանը։

news.am



Նման նյութեր