Իշխանության ներկայացուցիչը գաղտնի ինֆորմացիա է հրապարակում, որն ուղիղ կարող է հարվածել մեր անվտանգությանը. «Հրապարակ»
Advertisement 1000 x 90

Իշխանության ներկայացուցիչը գաղտնի ինֆորմացիա է հրապարակում, որն ուղիղ կարող է հարվածել մեր անվտանգությանը. «Հրապարակ»

Երեկ ԱԺ–ում «Իմ քայլը»- ընդդիմություն փոխհրաձգության ժամանակ իշխանության ծանր հրետանու արձակած հարվածը հասավ անգամ պետության անվտանգության հիմքերին։ Մասնավորապես, ԲՀԿ-ի ներկայացրած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ Սասուն Միքայելյանը հայտարարեց.

«Չեմ ուզում գաղտնի տվյալներ հրապարակել, բայց ընդհանուր մեր զինվորները առաջնագծում հազիվ են հերիքում։ Էսօր ակադեմիան 1 տարում են սովորում, ո՞նց կարող է զինվորը 12 ամիս պատրաստվել»։ Նախագծով առաջարկվում է, որ զինվորները մարտական հերթապահության անցնեն զորակոչվելուց ոչ թե 6, այլ 12 ամիս անց։

Այս հայտարարությունն ուշագրավ է այն համատեքստում, որ իշխանության ներկայացուցիչը գաղտնի ինֆորմացիա է հրապարակում, որն ուղիղ կարող է հարվածել մեր անվտանգությանը, իսկ իշխանությունն իրավապահ մարմինների մակարդակով այսօր պայքարում է ֆեյք լուրերի դեմ, որոնք պետության անվտանգությանն են սպառնում։ Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք պաշտպանության հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի հետ։

– Փաստորեն, մենք սահմանը պահելու խնդիր ունենք, մեր զինվորները չեն հերիքում, եւ սա հայտարարում է ձեր կուսակցության անդամը։

– Ես կարծում եմ, որ մեր տղաներն ունեն անկոտրում կամք եւ գերազանց կատարում են իրենց առջեւ դրված պարտականությունները։ Մեր սահմանները հսկվում են մեր զինված ուժերի կողմից եւ հսկվում են բարձր մակարդակի։ Լավ կլինի, որ Սասուն Միքայելյանը ինքը մեկնաբանի, որովհետեւ հնարավոր է իր արտահայտած միտքը ճիշտ չի ընկալվել, գուցե ճիշտ չի ձեւակերպվել, ասելիքն ուրիշ է եղել։

– Սասուն Միքայելյանը շատ պարզ ու հասկանալի ասաց, նույնիսկ նշեց, որ գուցե ինքը գաղտնի տվյալներ է հրապարակում։ Կարդացեք նաև Մարուքյանն ԱԺ ամբիոնի մոտ հանեց կոստյումը. «Կոճակների տեղը փոխել եք, բայց այն մնացել է Սերժ Սարգսյանի հագով կարվածը» «Ինչ-ինչ՝ անլուրջ վերաբերմունք «Իմ քայլը» խմբակցության նկատմամբ խորհուրդ չէի տա». Արարատ Միրզոյանը՝ Նաիրա Զոհրաբյանին «Նաիրա Զոհրաբյան, ձեզանից հրապարակային ներողություն չեմ ակնկալում, բայց կարող եք վերանայել ձեր մոտեցումը». Համազասպ Դանիելյան

– Գուցե ես էլ հիմա պետական գաղտնի ինֆորմացիա եմ հայտնում, բայց ես էլ ասում եմ, որ մեր սահմանները հսկվում են զինվորների կողմից, եւ մենք որեւէ խնդիր չունենք։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում