
Հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար խոստացված նվիրատվությունների գումարը հասել է 1 մլրդ եվրոյի: Այդ մասին ապրիլի 17-ին հայտնել է Le Parisien թերթը:
Միջոցներն ստացվում են առավելապես խոշոր ընկերություններից և գործարարներից, ինչպես նաև չորս հասարակական հիմնադրամներից, որոնք ընտրել է Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը: Գերատեսչության ղեկավար Ֆրանկ Ռիեստերը ապրիլի 17-ին Twitter-ի իր էջում նաև հայտարարել է ինտերնետ-պորտալի գործարկման մասին, որի միջոցով կարելի է նվիրատվություններ անել տաճարի վերականգնման համար: