Սարոն ու Արամեն զուգերգ ունեն, որի հիման վրա օրերս տեսահոլովակ են նկարահանել։ Նոր աշխատանքի առաջին մանրամասները նրանք վստահել են Tert.am Life–ին։ «Արի Հայաստան» երգի տեսահոլովակի ռեժիսորը Սյոմա Կոդաբաշյանն է։ Վերջինս նշեց, որ նոր տեսահոլովակն իր ձևաչափով նորություն կլինի և կսկսվի տղաների համացանցային ուղիղ միացմամբ։
Այս տեսահոլովակն անսպասելի էր հենց արտիստների համար, սակայն հասկացել են, որ երգն արժանի է ավելիերկար կյանք ունենալ։
«Փորձը ցույց է տալիս, որ տեսահոլովակ ունեցող երգերն ավելի լայն տարածում են գտնում։ Քանի որ այս երգը շատ գեղեցիկ էր, որոշեցինք տեսահոլովակով ներկայացնել լսարանին։ Արամեի նոր տեսահոլովակը վերջերս ենք ներկայացրել լսարանին։ Այսքան շուտ նոր աշխատանք ներկայացնել չէինք պատրաստվում, բայց որոշեցինք շեղվել մեր ծրագրերից, քանի որ երգն արժանի էր տեսահոլովակ ունենալ»,– ասաց Սյոման ու հավելեց, որ նոր երգի հեղինակը Վաչե Ավեյանն է։
Ռեժիսորը հայտնեց, որ տեսահոլովակում ներկայացնում են Հայաստանի տեսարժան վայրերը։ Տղաների համար սա լավ առիթ էր ռուսաստանյան շրջագայությանն ընդառաջ վայելելու Հայաստանի գեղեցկությունը։ Սյուժետային գիծ, որպես այդպիսին, չկա. երգիչները մեքենայով ճանապարհ են ընկնում ու հայտնվում Հայաստանի գեղատեսիլ վայրերում։
Առաջիկայում Սարոն և Արամեն կմեկնեն շրջագայության և 22 համերգ կունենան Ռուսաստանի տարբեր քաղաքներում։ Սյոման նշեց, որ համատեղ համերգների մեկնարկը տվել են Գյումրիում, եղել են տարբեր մարզերում, հաջորդ կանգառը Ռուսաստանն է։ Երգիչները նոր ծրագիր են կազմել երկրպագուների համար, հիթերի կողքին կներկայացնեն նոր ստեղծագործություններ։
Մենեջերը նկատեց, որ 5 տարի է` Արամեն պարբերաբար մեկնում է համերգային շրջագայությունների։ Նախորդ երկու տարում շրջագայություններն իրականացրել են Սիլվա Հակոբյանի հետ, հիմա` Սարոյի։ Նա հիշեց, որ շրջագայությունները հոգնեցուցիչ են, սակայն սովորել են այդ գրաֆիկին։
Ամբողջությամբ՝ life.tert.am