Մենաշնորհը կարող է չկարողանանք վերացնել կամ պետք չլինի վերացնել, պետք է չթողնեն, որ չարաշահում անեն․ Գեղամ Գևորգյան. tert.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Մենաշնորհը կարող է չկարողանանք վերացնել կամ պետք չլինի վերացնել, պետք է չթողնեն, որ չարաշահում անեն․ Գեղամ Գևորգյան. tert.am

Գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանը, որն առաջադրվել է ՏՄՊՊՀ նախագահի թեկնածու պաշտոնում, չի ցանկանում գնահատական տալ հանձնաժողովի նախկին ղեկավարների աշխատանքին։ Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ  ինքը չէ, որ պետք է գնահատական տա որևէ մարմնի աշխատանքի։

«Ամեն մեկն իր գնահատականն ունի։ Իսկ ինչ վերաբերում է իմ հետագա աշխատանքին, ասեմ, որ պատկերացնում եմ շատ դինամիկ, կարծում եմ, որ ոլորտը բավականին հետաքրքիր է ու շատ բան կա անելու, ավելին՝ ոլորտում հետաքրքիր ձեռքբերումներ են լինելու»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ ջերմ կապե՞րն են ընկած նրա՝ պաշտոնի առաջադրվելու հիմքում, Գեղամյանը շեշտեց՝ իրեն նշանակել են մասնագիտական կարողություններից ելնելով։

«Տիգրան Ավինյանի հետ իմ ջերմ կապերը չի անդրադարձել որևէ բանի վրա։ Իմ մասնագիտական կարողությունն է անդրադարձել պաշտոնի նշանակման համար, իմ համար որևէ մեկ չի միջնորդել»,- վստահեցրեց նախարարի պարտականությունները կատարողը։

Խոսելով մենաշնորհների և դրանց դեմ պայքարի մասին՝ նա հայտարարեց, որ ինքը չի պայքարելու մենաշնորհների վերացման համար։

Ավելի մանրամասն՝ tert.am



Նման նյութեր