Պերուի նախկին նախագահն ինքնասպանության փորձից հետո վախճանվել է
Advertisement 1000 x 90

Պերուի նախկին նախագահն ինքնասպանության փորձից հետո վախճանվել է

Ձերբակալման փորձի ժամանակ իրեն վիրավորած Պերուի նախկին նախագահ Ալան Գարսիան վախճանվել է: Այդ մասին հաղորդում են միջազգային լրատվամիջոցները:

Այդ տեղեկատվության պաշտոնական հաստատում չկա:

Պերուական հեռուստաընկերությունների տեղեկություններով, որոնք վկայոչում են բժիկներին, քաղաքական գործչի սիրտը երեք անգամ կանգ է առել:

Միջադեպը տեղի Է ունեցել Լիմայում նրա տանը: Ըստ նախնական տվյալների, Գարսիան կրակել Է իր պարանոցին: Նախկին նախագահին տեղափոխել են Լիմայի հիվանդանոց:
Գարսիան Պերուի նախագահի պաշտոնն զբաղեցրել Է երկու անգամ՝ 1985-1990 թվականներին եւ 2006-2011 թվականներին:
Պերուում Գարսիային կասկածում են Odebrecht բրազիլական շինարարական ընկերությունից կաշառքներ ստանալու մեջ: Լատինական Ամերիկայում այդ ընկերությունը հարյուր միլիոնավոր դոլարներ Է ծախսել բարձրաստճան պաշտոնյաների, նախարարների ու նախագահների կաշառելու համար պետական շահավետ պարտավորագրեր ստանալու նպատակով:



Նման նյութեր