Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն, որ քաղաքային իշխանության որոշ ներկայացուցիչներ անմեղսունակ են ու ոչ կոմպետենտ, դա արդեն ակնհայտ է, բայց դրանով չի սահմանափակվում ամենը:
Վերջին օրերին հաճախ նյութեր եմ հանդիպում որոշ կադրերի, մեղմ ասած, «տարօրինակ» անցյալի մասին՝ խուլիգանությունից սկսած մինչև կոռուպցիոն բացահայտումների պատճառով աշխատանքից ազատում: Սպասում եմ հաջորդիվ ավելի լուրջ պաշտոնյաների անցյալի մասին բացահայտումների, իհարկե, կոռուպցիոն սկանդալի հետ կապված…»։
Այն, որ քաղաքային իշխանության որոշ ներկայացուցիչներ առնվազն ոչ կոմպետենտ են, դա արդեն ակնհայտ է, բայց դրանով չի …
Gepostet von Թեհմինա Վարդանյան am Mittwoch, 17. April 2019