Այդ քննադատությունն ուղղված է նաև վարչապետին. Դերենիկ Մալխասյան
Advertisement 1000 x 90

Այդ քննադատությունն ուղղված է նաև վարչապետին. Դերենիկ Մալխասյան

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԱԾ-ն վարչապետին առընթեր կառույց է ու անմիջականորեն հաշվետու է վարչապետին։
Ուստի, եթե կարծիքներ են հնչում, որ այդ կառույցը իբր գործ է կարում բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի վրա, ապա այդ քննադատությունը ուղղված է ոչ միայն ԱԱԾ-ին։

Նման գործերի պարագայում հազիվ թե ԱԱԾ ղեկավարը զեկուցած չլինի իր անմիջական ղեկավարին, ղեկավարն էլ հազիվ թե գործի մանրամասներին ծանոթացած լինի միայն ԱԱԾ-ի խողովակով։
Նման իրավիճակներում կողմ եմ գործի վերաբերյալ մանրամասներին ծանոթանալ պաշտոնական հաղորդագրությունների միջոցով ու ըստ այդմ հետևություններ անել»։

ԱԱԾ-ն վարչապետին առընթեր կառույց է ու անմիջականորեն հաշվետու է վարչապետին։Ուստի, եթե կարծիքներ են հնչում, որ այդ…

Gepostet von Derenik Malkhasyan am Mittwoch, 17. April 2019



Նման նյութեր