Ստեղծվում է 300 հոգանոց Պատանեկան սիմֆոնիկ նվագախումբ. Մանսուրյանը հատուկ երաժշտություն է գրել՝ նվիրված Երևանին. armtimes.com
Advertisement 1000 x 90

Ստեղծվում է 300 հոգանոց Պատանեկան սիմֆոնիկ նվագախումբ. Մանսուրյանը հատուկ երաժշտություն է գրել՝ նվիրված Երևանին. armtimes.com

Երևանում ստեղծվում է Պատանեկան սիմֆոնիկ նվագախումբ: Մոտ 300 հարյուր հոգանոց մանկապատանեկան ստեղծագործական կոլեկտիվը առաջին ագամ կկատարի Երևան քաղաքին նվիրված նոր երգ: «Երևան»-ի խոսքերի հեղինակը Կարեն Անտաշյանն է, իսկ երաժշտությունը գրել է մաեստրո Տիգրան Մանսուրյանը:

Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության նախաձեռնությամբ իրականացվող այս ծրագիրը Կոմիտասի 150 և Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանական տարվա առիթով է: Ծրագրով նպատակ կա ստեղծել Երևանի պատանեկան սիմֆոնիկ նվագախումբ, որտեղ ընդգրկված են արվեստի և երաժշտական 25 դպրոցներից 120 աշակերտներ և շուրջ 200 երաժիշտներ:

Խմբում ընդգրկված են 8-ից 16-ամյա երեխաներ, որոնք 14 համարից բաղկացած համերգային ծրագիր են ներկայացնելու՝ Կոմիտաս, Տիգրան Մանսուրյան, Էդգար Հովհաննիսյան և այլն:

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի խոսքով՝ մոտ 300 հոգանոց մանկապատանեկան ստեղծագործական կոլեկտիվը կհավաքագրվի ու կներկայանա ոչ միայն այս համերգին, այլև Երևան քաղաքում կսկսի գործել մանկապատանեկան ստեղծագործական կոլեկտիվ: Բոլոր երաժշտական դպրոցների երեխաներն ու նրանց լավագույն ընտրանին մշտապես կհամալրեն այս խումբը:

«Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Մանսուրյանի ծննդյան օրը հանդիպել էր նրա հետ, միասին էին նշել մաեստրոյի ծննդյան երեկոն, քաղաքապետն այդ ժամանակ խոստացել էր, որ 2019-ը  Երևանում մանսուրյանական է լինելու: Եվ սա, այն մեծածավալ միջոցառումներից ընդամենը մեկն է, որը մենք իրականացնում ենք մաեստորյի հոբելյանական 80-ամայկի շրջանակներում»,-ասաց Տիգրան Վիրաբյանը:

Ավելի մանրամասն՝ armtimes.com