Վենեսուելան վերստին գլխավորել Է Bloomberg-ի՝ աշխարհի «ամենադժբախտ» տնտեսությունների վարկանիշը
Advertisement 1000 x 90

Վենեսուելան վերստին գլխավորել Է Bloomberg-ի՝ աշխարհի «ամենադժբախտ» տնտեսությունների վարկանիշը

Վենեսուելան հինգերորդ տարին անընդմեջ գլխավորում Է Bloomberg գործակալության՝ աշխարհի «ամենադժբախտ» տնտեսությունների վարկանիշը: Այդ մասին վկայում են գործակալության Bloomberg՚s Misery Index սեփական ինդեքսի 2019 թվականի տվյաները: Գործակալության վարկանիշի՝ «դժբախտության» մակարդակով առաջին տասնյակ են մտել նաեւ Արգենտինան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Թուրքիան, Հունաստանը, Ուկրաինան: Գործակալությունն ընդգծում Է, որ այս երկրները շարունակում են տնտեսական դժվարություններ ունենալ եւ թույլ հաջողություններ են արձանագրում գնաճի զսպման եւ գործազրկության դեմ պայքարում:

«Դժբախտության գծով առաջատարների» տասնյակը եզրափակում են Ուրուգվայը, Իսպանիան, Բրազիլիան եւ Սաուդյան Արաբիան: Այս տարի վարկանիշը կազմվել Է գործակալության կողմից տնտեսագետների հարցումների, այլ ոչ թե պաշտոնական վիճակագրության հիման վրա, ինչպես նախորդ տարիներին: Ընդամենը վարկանիշ Է մտել աշխարհի 62 երկիր: Աշխարհի նվազագույն «դժբախտ» տնտեսության կարգավիճակը վերստին ստացել Է Թաիլանդը, նրան հաջորդում Է Շվեյցարիան, իսկ առաջին եռյակը եզրափակում Է Սինգապուրը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: