Մակրոնը պատվո մեդալներով պարգևատրեց Նոտր Դամի հրդեհը մարելիս հերոսություն ցուցաբերած հրշեջներին
Advertisement 1000 x 90

Մակրոնը պատվո մեդալներով պարգևատրեց Նոտր Դամի հրդեհը մարելիս հերոսություն ցուցաբերած հրշեջներին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատվո մեդալներով Է պարգեւատրել հրշեջներին, որոնք խիզախություն ցուցաբերեցին Փարիզի Աստվածամոր տաճարում մոլեգնող հրդեհը մարելիս: Այդ մասին ապրիլի 18-ին հայտնել Է BFM հեռուստաալիքը:

Նրա տվյալներով՝ Ֆրանսիայի ղեկավարը հինգշաբթի Ելիսեյան պալատում ընդունել Է հրշեջ ծառայության 270 աշխատակիցների: Ինչպես ավելի վաղ հաղորդվել Է, ընդամենը կրակի դեմ պայքարին մասնակցել Է մոտավորապես 400 հրշեջ:

Տաճարում հրդեհն սկսվել Է ապրիլի 15-ի երեկոյան: Կրակը ոչնչացրել Է տանիքածածկի մեծ մասը եւ սրածայր աշտարակը: Հրդեհի ենթադրյալ պատճառը վերականգնողական աշխատանքներն են, որոնք սկսվել են մի քանի ամիս առաջ:

Ֆրանսիայի նախագահը ֆրանսիացիներին խոստացել Է վերականգնել Նոտր Դամ դը Պարին: Փորձագետների կարծիքով՝ դա կարող Է տեւել հինգ տարուց մինչեւ մի քանի տասնամյակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր