Yerevan Food Fest–ի ղեկավար և հիմնադիր Աննա Մազմանյանը հավակնում է Ernst & Young–ի «Գործարար կին 2019» մրցանակին «Սոցիալական ձեռներեցություն» անվանակարգում։
«Որքան շատ են մեր երկրում գեղեցիկ, տաղանդավոր և հաջողակ կանայք։ Շնորհակալ եմ նման հեղինակավոր ընկերության մասնիկը լինելու հնարավորության համար, այն բանի համար, որ մենք հնարավորություն ունենք պատմել այն մասին, թե ինչ ենք անում Հայաստանում, մեր փառատոնի, հիանալի գյուղերի և մարդկանց մասին, որոնք փոխում են իրականությունը երկրում», – գրել է Մազմանյանը Facebook–յան իր էջում։
«Yerevan Food Fest» ռեստորանային սննդի առաջին փառատոնն անցկացվել է Երևանում 2017թ.–ի սեպտեմբերի 21–23–ը, երկրորդը` 2018թ.–ի նոյեմբերի 1–6–ը։
Ernst & Young–ի կողմից ՌԴ–ում 2013թ.–ից անցկացվող «Գործարար կանայք» մրցույթի նպատակն է աջակցել կանանց ձեռներեցությանը։ Մեծարելով գործարար կանանց, նշելով նրանց ձեռքբերումները` մրցույթի հեղինակները ձևավորում են ընդօրինակելու նմուշներ, ոգեշնչում են սկսնակ գործարար կանանց։