««Սորոսականների» ռեակցիան է շատ խորհրդանշական». Կարեն Վրթանեսյան
Advertisement 1000 x 90

««Սորոսականների» ռեակցիան է շատ խորհրդանշական». Կարեն Վրթանեսյան

Razm.info մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ապրիլի 9-ին Հայաստանում ԵՄ երկրների դեսպանները համատեղ հայտարարել էին, թե բա՝ Հայաստանում պետք է պայքարել «ատելության խոսքի» դեմ։

Բնականաբար, իրենց դարդն, օրինակ՝ այն հայհոյանքները չէին, որոնք նիկոլական ֆեյքերն ու զոմբիները տոննաներով լցնում են Դուչեին քննադատել համարձակված մարդկանց գրառումների տակ, ո՛չ…: Խոսքը տրանսերի ու նրանց պաշտպանող՝ պայմանականորեն ասած «սորոսական» թայֆի հասցեին հայհոյողների մասին է։

Գոնե իմ համար անսպասելիորեն մեր ԱԳՆ-ն բավականին կոշտ (լավ իմաստով՝ կոշտ) արձագանքեց այդ հայտարարությանը. «Մեր միջազգային գործընկերները պետք է առավել հարգանք և զգայունություն ցուցաբերեն հայկական հասարակության հանդեպ և ձեռնպահ մնան հասարակական քննարկումների անհարկի ուղղորդումից, եթե անգամ նրանք համաձայն չեն դրանց տոնայնության հետ»։

Ու «սորոսականների» ռեակցիան է շատ խորհրդանշական. 38 կազմակերպություն «իրենց խորին մտահոգությունն են հայտնել» արտգործնախարարության արձագանքի կապակցությամբ։

Մարդիկ են, որոնք էնպիսի մի վայնասուն են բարձրացնում, երբ Հայաստանը Ռուսաստանի հետ ինչ-որ բան է համաձայնեցնում, թե բա. «մեր անկախությունը կորցրինք, մեր ինքնիշխանությունը կործանվավ, Հայաստանը դարձավ գուբեռնիա», էլ չասեմ, երբ Ռուսաստանի դեսպանը կես բերան մի բան է ասում…:

Իսկ երբ եվրոպական դեսպանները հաթաթա են տալիս Հայաստանին, սրանք միանգամից հայտնվում են եվրոպացիների՝ մեր վրա մատ թափ տալու իրավունքի պահապանների շարքում։

Իրավապահպանակներ են, էլի…»:



Նման նյութեր