Իսկ ո՞վ է բռնելու ԱԱԾ ձեռքը. civilnet.am
Advertisement 1000 x 90

Իսկ ո՞վ է բռնելու ԱԱԾ ձեռքը. civilnet.am

Ապրիլի 18-ին ԱԱԾ-ն տեղեկացրեց, որ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք է առաջադրվել Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ղեկավար Դավիթ Սանասարյանին, որը, ըստ ԱԱԾ-ի, խմբային շահերից ելնելով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ։

Խոսքը հեմոդիալիզի սարքերի գնման գործով հարուցված քրեական գործի մասին էր, որին մաս էին կազմում ՊՎԾ որոշ աշխատակիցներ և «Զորաշեն» ՍՊԸ-ն։ Այս գործը Հայաստանի նոր իշխանությունների որոշ ներկայացուցիչների ներգրավմամբ թերևս ամենախոշոր գործն է, իսկ գործի հիմքում այն փաստն է, որ մի շարք պետական բժշկական հաստատություններ փոխել են իրենց գնման տեխնիկական բնութագրերը այնպես, որ միայն «Զորաշեն» ընկերությունը կարողանա դրանք մատակարարել, իսկ ըստ ԱԱԾ-ի, ՊՎԾ որոշ աշխատակիցներ փոխկապակցված են այս ընկերության հետ։ Նախկինում մատակարարումներն իրականացրել էր գերմանական «Ֆրեզեն» ընկերությունը, որը հետագայում հայտարարել էր, որ ՊՎԾ-ն փորձել է խլել իրենց բիզնեսը։ Դավիթ Սանսարյանն էլ անդրադառնալով այս մեղադրանքին՝ հայտարարել էր, որ մենաշնորհի առկայություն թույլ չեն տալու։ Գործով սկսեց զբաղվել Ազգային անվտանգության ծառայությունը։

Հայաստանում տեղի ուենցած հեղափոխությունից ի վեր ԱԱԾ-ն մեկը մյուսի հետևից բացահայտումներ ու քննչական գործողություններ է իրականացնում տարբեր գերատեսչություններում ու ընկերություններում։ Այսպես՝ անցյալ տարվա օգոստոսի 8-ին ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որ ՊՆ մատակարարումների ոլորտում խոշոր չափերի յուրացումների համար քրեական գործ է հարուցվել մատակարարումները պատշաճ չիրականացնելու համար։ Ավելի ուշ ԱԱԾ-ն տեղեկացրեց, որ պատճառված վնասը սկսել է վերականգնվել։

ՊՆ-ում ԱԱԾ-ն մեկ այլ գործով էլ էր քննչական գործողություններ իրականացնում․ խոսքը կաշառքի դիմաց 2018թ. զորակոչի ընթացքում տարկետում կամ բժշկական հիմքով ազատում ձևակերպելու մասին էր։

Դրան հաջորդեցին ստուգումները Երևանի քաղաքապետարանում։ Վերջերս ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ կաշառք ստանալու համար ձերբակալվել է առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը։ Այս դեպքին նախորդել էր ԱԱԾ քրեական գործը Դավիթ Սանասարյանի ղեկավարած ՊՎԾ-ի հետ կապված։

Ամբողջությամբ՝ civilnet.am



Նման նյութեր