«Իմ քայլը» խմբակցության պատգամվոր Հայկ Գևորգյանը՝ անդրադառնալով «Արարատցեմենտ» գործարանի խնդրին, Աժ ամբիոնից հայտարարեց, որ արդեն քանի օր է հանձնաժողովի մի քանի անդամներ ասում են, թե իրենք ժողովրդի թշնամի են․ «Մենք ժողովրդի թշնամի ենք, դուք էլ՝ ժողովրդի թշնամիներից ուզում եք պաշտպանե՞լ ժողովրդին։ Ես կհիշեցնեմ, թե 17 տարի առաջ, ով՝ ինչպես ձեռք բերեց «Արարատցեմենտ» գործարանը՝ 200 հազար դոլարով»։ Ապա շարունակեց․ «Ռոբերտո» ընկերությունը 17 տարի առաջ ձեռք բերեց այդ ընկերությունն էն դեպքում, երբ կար 35 մլն դոլարի ներդրումային ծրագրեր, որոնք մերժվեցին․․․
Այս ժանրի կանոններով, այսօր պետք է ներկայացնեի «Արարատցեմենտ»-ի վճարած հարկերն անցած տարիներին։ Ասենք, օրինակ՝ ինչպե՞ս 2017 թվականին «Արարատցեմենտ»-ը վճարել էր 800 մլն-ից մի քիչ ավելի ու 2018 թվականին, հանկարծ՝ 2,1 մլրդ դրամ, այսինքն՝ 1,4 մլրդ դրամով ավել։ Ըստ ժանրի կանոնների, ես պիտի հարցնեի նաև՝ ստվե՞ր էր դա, թե՞ ստվեր չէր»,- շարունակեց Հ․ Գևորգյանը։