Ինչպե՞ս օնլայն գնումներն ավելի շահավետ դարձնել
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս օնլայն գնումներն ավելի շահավետ դարձնել

Օգտագործեք ճիշտ բրաուզեր

Որոշ վաճառողներ փոխում են ապրանքի գինը՝ կախված բրաուզերից, որն օգտատերը տվյալ պահին օգտագործում է։ Ամենաթանկը Firefox և Internet Explorer-ով կատարված գնումներն են։ Կարևոր է նաև սարքը, որի միջոցով գնումներ եք կատարում։ Օրինակ, եթե Mac-ով եք, ապա վաճառողը ենթադրում է, որ համեմատաբար ավելի ապահովված հաճախորդ եք և պատրաստ եք վճարել ավելին, քան Windows-ի օգտատերը։

Օգտվեք ինկոգնիտո ռեժիմից

Բարուզերները տեղեկանում են Ձեր տեղի մասին IP-հասցեի միջոցով։ Եվ կախված Ձեր ինդեքսից որոշ խանությներ առաջարկում են ավելի բարձր գներ։ Օրինակ, եթե Դուք ապրում եք համեմատաբար ապահովված թաղամասում, ապա այդ տվյալների շնորհիվ գինը կարող է փոխվել։ Որպեսզի այդ տվյալները չօգտագործվեն, կայքեր մուտք գործեք գաղտնի ռեժիմով կամ էլ ինկոգնիտոյով։

Մաքրեք cookie ֆայլերը

Այս ֆայլերը հեշտացնում են օգտատերերի կյանքը՝ հիշելով տվյալները, այդ թվում նաև գաղտանբառերը։ Այդ պատճառով էլ ավելի նպատակահարմար է, որ դրանք ջնջեք հենց օնլայն-խանությներից գնումներ կատարելու համար։ Այս ֆունկցիան գտնվում է բրաուզերի կարգավորումներում։

Օգտվեք գներն ավտոմատ համեմատող ծրագրերից

Այս ծառայությունները կօգնեն արագ և առանց ժամանակ կորցնելու համեմատել գները և գտնել շահավետ առաջարկներ։ Այդպիսի ծրագրերից են Peiceblink-ը, Fetchee-ն և այլն։ Գործարկելուց հետո Ձեր նախընտրած ապրանքի գնի նվազման դեպքում ծրագիրը ծանուցում կուղարկի։ Priceblink-ը համեմատում է տարբեր օնլայն-խանութների գները և նույնիսկ հաշվարկում է առաքման գինը։

Փնտրեք պրոմո-կոդեր

Նախքան վճարելը խորհուրդ ենք տալիս ստուգել արդյոք չկա գործող պրոմո-կոդ, ինչը կօգնի խնայել։ Եթե չեք ցանկանում ամեն անգամ փնտրեք, ապա կարող եք օգտվել Honey ծրագրից։ Այն ինքնուրույն կգտնի և կկիրառի պրոմո-կոդերը։

vnews.am