Աննա Հակոբյանը հյուրընկալել է Տորոնտոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Վան Լապոյանին. annahakobyan.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Աննա Հակոբյանը հյուրընկալել է Տորոնտոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Վան Լապոյանին. annahakobyan.am

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և  «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի  18-ին ընդունել է Տորոնտոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Վան Լապոյանին, Արմենակ Ուրֆանյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի Կանադայի ներկայացուցիչ Խորեն Մարդոյանին և Հայկ Լապոյանին:

Հանդիպմանը ներկա է գտնվել «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը: Վան Լապոյանը խնդրել է մանրամասն ներկայացնել «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունը՝ շեշտելով, որ Կանադայում բազմաթիվ հայ գործարարներ ցանկություն ունեն իրենց մասնակցությունն ունենալ հիմնադրամի ծրագրերում: Աննա Հակոբյանը շեշտել է, որ հիմնադրամի ուղղությունները լայն են և ընդգրկուն:

«Հիմնադրամի բոլոր ծրագրերի հիմքում կրթությունն է: Մեր նպատակն է երկարաժամկետ ծրագրերի միջոցով հասնել լուրջ փոփոխությունների, բարձրացնել մարդկանց կենսամակարդակը, փոխել մտածելակերպը»,- ասել է Հովհաննես Ղազարյանը՝ մանրամասն ներկայացնելով հիմնադրամի գործունեության ուղղությունները:

Վան Լապոյանի խնդրանքով Հովհաննես Ղազարյանը ներկայացրել է «Հայաստանն առանց պլաստիկե թափոնների» ծրագրի, հիմնական ուղղությունները: Ղազարյանը շեշտել է, որ ծրագիրը իրականացման փուլում է և հիմնական նպատակն է հասարակության լայն զանգվածների շրջանում հասնել վարքագծի փոփոխության, որպեսզի մարդիկ հրաժարվեն կիրառել պլաստիկե իրեր:

Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ուղղված հարցեր:

Տինին Աննա Հակոբյանը հյուրընկալել է նաև Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամի հոգաբարձու Էդիլ Հովնանյանին: Հանդիպմանը ներկա է գտնվել «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը: Հանդիպմանը մանրամասն ներկայացվել է «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունը, նպատակներն ու ծրագրերը:

Էդիլ Հովնանյանի խնդրանքով Հովհաննես Ղազարյանը ներկայացրել է հիմնադրամի կրթաթոշակային ծրագրերը` շեշտելով, որ այդ ուղղությամբ հիմնադրամը նոր սկզբունքներ ու աշխատելաոճ է որդեգրել: Ղազարյանը շեշտել է, որ հիմնադրամի բոլոր ծրագրերի հիմքում կրթությունն է: Ի տարբերություն այլ հիմնադրամների, «Իմ քայլը» նախապատվությունը տալիս է ոչ թե առաջատար համալսարաններին, այլ այն մասնագիտություններին, որոնց պահանջարկն այսօր երկրում կա:

Էդիլ Հովնանյանը շեշտել է, որ հավատում է կրթության ուժին: Հանդիպմանը քննարկվել են նաև հիմնադրամի այլ ծրագրերի վերաբերյալ համագործակցության հաստատումը:

annahakobyan.am