
Հայ սակրավորները ոչ միայն ականազերծման աշխատանքներ են իրականացնում Սիրիայում, այլև շփվում են տեղաբնակների հետ ու ջերմություն հաղորդում նրանց։
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը հայ սակրավորի ու Սիրիայում բնակվող երեխաների հանդիպման լուսանկարը հրապարկել է Facebook-ում։
Լուսանկարի մեխը սակրավորի ձեռքում եղած թխվածքաբլիթն է։ Հայտնի չէ` սակրավորն է նրանց հյուրասիրում, թե երեխաները` սակրավորին, մի բան պարզ է` լուսանկարն իսկապես հուզիչ է։