Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի հարստությունը գերազանցել Է հարյուր միլիարդ դոլարի նշագիծը, ինչը տեղի Է ունեցել 1999 թվականից ի վեր առաջին անգամ: Այդ մասին հայտնել Է Forbes հանդեսը:
«Բիլ Գեյթսի կարողությունն այս շաբաթ գերազանցել Է հարյուր միլիարդ դոլարի նշագիծը: Դա տեղի Է ունեցել Microsoft-ի բաժնետոմսերի արժեքի աճի շնորհիվ՝ ֆինանսական հաշվետվության հրապարակման նախաշեմին (հրապարակվելու Է ապրիլի 24-ին)»,-ասված Է հաղորդագրության մեջ: Forbes-ի միլիարդատերերի վարկանիշի համաձայն, Գեյթսի կարողությունը գնահատվում Է 100,61 մլրդ դոլար: Միլիարդատերն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում երկրորդն Է մնում Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսից հետո, որի կարողությունը կազմում Է 152,95 մլրդ դոլար եւ որը, Forbes հանդեսի վարկածով, 2018 թվականի մարտին բարձրացել Է աշխարհի ամենահարուստ մարդկանց ամենամյա վարկանիշի առաջին հորիզոնականը, առաջ անցնելով Գեյթսից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: