Աշխարհում ամենափոքրիկ երեխան. Ճապոնիայում հիվանդանոցից դուրս են գրում ընդամենը 258 գրամ քաշով ծնված նորածնին
Advertisement 1000 x 90

Աշխարհում ամենափոքրիկ երեխան. Ճապոնիայում հիվանդանոցից դուրս են գրում ընդամենը 258 գրամ քաշով ծնված նորածնին

Ճապոնիայի Նագանո պրեֆեկտուրայի մանկական հիվանդանոցում պատրաստվում են դուրս գրել ընդամենը 258 գրամ քաշով ծնված երեխային:

Փոքրիկը ծնվել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին, հղիության 24-րդ շաբաթում: Այդ ժամանակ նրա հասակը ընդամենը 22 սմ էր, իսկ կրծքավանդակի շրջագիծը՝ 14,3 սմ: Նրա մորը հոսպիտալացրել էին արյան բարձր ճնշմամբ, իսկ քանի որ պտուղը դադարել էր աճել, կեսարյան հատում կատարելու որոշում էր ընդունվել:

Մինչեւ վերջերս փոքրիկը գտնվում էր հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ: Հիմա նա ունի 3374 գրամ քաշ եւ միանգամայն առողջ է: Բժիշկների խոսքով՝ նա այլեւս արհեստական կերակրման կարիք չունի եւ մայրական կաթն ինքնուրույն է խմում:

258 գրամ քաշով ծնված տղան համարվում է աշխարհում ամենափոքր նորածինը, որին հաջողվել է ողջ մնալ: Նախորդ «չեմպիոն» նորածինը նույնպես ճապոնացի տղա էր, որը ծնվել էր 2018 թվականի օգոստոսին 268 գրամ քաշով: Աշխարհում հայտնի է 300 գրամ քաշից պակաս ծնված եւ ողջ մնացած նորածինների ընդամենը 24 դեպք, ընդ որում՝ նրանցից միայն 5-ն են տղա եղել:

Նոր «ռեկորդակրի» մայրիկը պատմել է, որ երեխան այնքան փոքրիկ էր, որ վախենում էր նրան հպվել: Մեծ դժվարությունների են բախվել նաեւ բուժաշխատողները, քանի որ հեշտ չէ այդքան փոքր երեխային խնամելը. նույնիսկ խնդրահարույց է նրան կաթիլային միացնելը՝ չափազանց դժվար էր կաթիլային միացնել չափից ավելի բարակ անոթների պատճառով:

Շաբաթ՝ ապրիլի 20-ին նախատեսվում է երեխային հիվանդանոցից դուրս գրել:

news.am



Նման նյութեր