ՀՀ դպրոցներում «քաղպաշտպանություն» առարկան դասավանդելու Արտակարգ իրավիճակների նախարարության առաջարկը Կրթության և գիտության նախարարությունն ընդունել է:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
«Աշակերտն անցնում է զինվորական պատրաստություն, որը բավարար չէ քաղպաշտպանությանն ամբողջությամբ տիրապետելու համար: Մեր առաջարկում կա մի կետ, որպեսզի այդ առարկան դասավանդվի մասնագետի՝ մեր ակադեմիայի շրջանավարտի կամ մեր վետերանի կողմից: Մտածում ենք առաջընթացի մասին, շեշտադրումները փոխելու խնդիր ունենք: Այսօր ԱԻՆ-ն ավելի շատ հետևանքները վերացնող է, ուզում ենք բարձրացնել նախարարության կանխարգելող դերը»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ այդ մասնագետները կդառնան նաև քաղպաշտպանության գծով տվյալ հաստատության պատասխանատուն: