«Հակառակորդը իր տեսանկյունից լավ է անում, որ արկակոծում է». Հայկ Մարտիրոսյան
Advertisement 1000 x 90

«Հակառակորդը իր տեսանկյունից լավ է անում, որ արկակոծում է». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հակառակորդը իր տեսանկյունից լավ է անում, որ արկակոծում է: Դուք չեք արկակոծում՝ ինքն է անելու: Անընդհատ հարվածելու է ու հարվածելու՝ մինչև ուժաթափվեք, բարոյալքվեք և սպառվելով՝ մահանաք: Չեք ուզում արկակոծի՝ ազատագրեք հայրենիքի մնացած մասը՝ դաս տվեք թշնամուն և նրան ինքներդ արկակոծեք:

Բավակա՛ն է նստեք և ծեծվող երեխայի պես բողոքեք ու տրտնջաք: Իսկ թե ում վրա է «ընկնում լարման աճման ողջ պատասխանատվությունը»՝ ձեր հակառակորդը թքած ունի: Ինչպես նաև թքած ունի քաղաքակիրթ երևալու ձեր բոլոր ջանքերի վրա: Իրենց քաղաքակիրթ երևալ պետք չէ, իրենց հաղթանակ և մեր պատմական հայրենիքի ողջ հողն է պետք: Եվ այդ հակառակորդն ինչ անում է՝ իր տեսակետից լավ է անում:

Պետություն եք՝ ինքներդ նույն բանը արեք:

Ե՛վ ոգով զինվոր ու ժողովուրդ ունենք և՛ մեր գործն է արդար: Իսկ ի՞նչ եք ակնկալում. որ ապրիլից հետո ձեռքերը ծալած ձեզ պես նստելու է և ձեզ պես հույսը դնելու է դատարկ բանակցությունների վրա՞: Թեև բարբարոս, բայց ձեզանից ավելի տղամարդկային ու ավելի վճռական քաղաքականություն վարող թշնամի ունեք:

Այս տարածաշրջանում կամ մենք ենք ապրելու, կամ իրենք: Իրենք այդ ֆորմուլային այլընտրանք չեն տեսնում»:



Նման նյութեր