
Մոսկվայում ընտրել են ամենագեղեցիկ հայուհուն։ Հիմա փոքրի Յանան կնկարահանվի տեսահոլովակներում և կաշխատի մոդելային բիզնեսում։
«Little Miss Armenia – Russia» մրցույթում հայտարարել են ամենագեղեցիկ փոքրիկ հայուհու անունը. նա 6 տարեկան Յանա Ջանյանն է։ Տիտղոսի համար մրցել են 14 մասնակիցներ։

Հիմա Յանային սպասվում է համագործակցություն «Եվրոմյուզիք» պրոդյուսերական կենտրոնի հետ։ Առաջիկայում կսկսվեն նկարահանումներ ռուսական և արտասահմանյան աստղերի տեսահոլովականերում։
Հաղթողի մասին հայտնի է, որ, չնայած փոքր տարիքին, նա պոդիումի վրա առաջին անգամ չէ։ Յանան այցելում է մոդելային դպրոց, գնում է պարի, դերասանական վարպետության դասերի և երաժշտության։


