Փակ սահմանների, ծովի ու նորմալ երկաթուղու բացակայության պայմաններում սուպերզարգացած ավիացիա ունենալը պետք է լիներ Հայաստանի թիվ մեկ առաջնահերթությունը: Բայց, ըստ փորձագետների, ոլորտն անգամ թերզարգացած չէ, այն ուղղակի մեռած է: Մինչդեռ Հայաստանի աշխարհագրական դիրքը տալիս է բոլոր հնարավորություններն ունենալ Արմուտքն Արևելիքն կապող տրանզիտային գոտի առնվազն միջին ծավալով ինքնաթիռների համար: Սակայն ոլորտում առկա բազմաթիվ խնդիրները Հայաստանի երկինքը գրավիչ չեն դարձնում ինչպես դրսի, այնպես էլ տեղական ընկերությունների համար:
Արդյո՞ք Կառավարության օրակարգում կա Զվարթնոցը տրանզիտային գոտի դարձնելու խնդիրը, ինչպե՞ս է զարգանալու Հայաստանում քաղավիացիան, ի՞նչ հնարավորություններ կան աշխարհի հզորագույն ավիափոխադրողներին այստեղ բերելու համար: Մեր թարմ ուղեղով զրուցակիցն այսօր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն է: