Հանրապետության մի շարք քաղաքներում ձյուն է տեղում
Advertisement 1000 x 90

Հանրապետության մի շարք քաղաքներում ձյուն է տեղում

Սիսիանի, Գորիսի, Գավառի, Մարտունու, Սպիտակի, Դիլիջանի, Անիի, Լոռիի, Ստեփանավանի, Ճամբարակի, Հրազդանի, Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ապրիլի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ ձյուն է տեղում: Այդ մասին հաղորդում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:

Գավառի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Վարդենյաց լեռնանցքը առատ ձյան և բքի պատճառով դժվարանցանելի է:

Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: