
Սուրբ Զատկին բոլոր տնային տնտեսուհիները մտածում են, թե ինչպես գեղեցիկ և յուրահատուկ կերպով զարդարեն տոնական սեղանը։ Կանանցից շատերն ահռելի գումարներ են ծախսում հատուկ ձևավորումների, տարբեր ծառայությունների համար, սակայն այդ ամենը մատչելի կերպով կարող է պատրատել յուրաքանչյուրն իր ձեռքերով։ NEWS.am STYLE-ը Ձեզ է ներկայացնում մի քանի հետաքրքիր գաղափար՝ Զատկի սեղանն ավելի գունագեղ դարձնելու համար։
Զատկական սեղանի գեղեցիկ ձևավորումներից է Կենաց ծառը՝ զարդարված տարատեսակ հավկիթներով: Այն կարելի է պատրաստել ծառի ճյուղերից:
Եթե ձեռքի տակ խոտ չկա, ապա կարող եք հավկիթները ծղոտից զամբյուղի մեջ լցնել, որը կարող եք զարդարել ժապավեններով, գունավոր ժանյակներով և հատուկ Զատկի համար արտադրվող փոքրիկ զատիկներով և ճուտիկներով:
Ստորև ներկայացնում ենք նաև մի քանի գաղափար, որոնք կօգնեն զարդարել սեղաը Սուրբ Զատկի շնչով: