Խոյերը կարող են կամակոր, անհամբեր ու իմպուլսիվ լինել, բայց նրանք լավ ընկերներ են: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների դրական հատկությունները գերակշռում են, և եթե շարունակում եք նրանց վատը համարել, ամենայն հավանականությամբ՝ չեք հասցրել լավ ճանաչել Խոյերին:
Ձգտում են արկածների: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն արկածների համար բազմաթիվ գաղափարներ ունեն: Խոյի հետ անգամ կինոթատրոն այցելելը կարող է իսկական տոնի վերածվել:
Իշխանության կարիք ունեն: Խոյերը միշտ ձգտում են ղեկավարել, վերահսկել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները նախաձեռնող են, համարձակ, ակտիվ, բաց նոր գաղափարների համար:
Դրական են: Եթե վատ տրամադրություն ունեք, Խոյերն անպայման կլսեն ձեզ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները լավ հոգեբաններ են, ովքեր կարող են դրական լիցքեր հաղորդել:
Ռոմանտիկ են: Եթե ձեր սիրելին կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչ է, կարող եք հանգիստ լինել. նրանց համար անընդունելի է սիրախաղն այլ մարդկանց հետ: Երբ հարաբերություններում ամեն ինչ կարգին է, Խոյերն ուշադիր են, սիրում են նվերներ: Տղամարդ Խոյին դուր գալու համար հարկավոր է առեղծվածային լինել, ընդգծել յուրօրինակությունը:
Ուղիղ են: Խոյերը հաճախ ասում են այն, ինչ մտածում են՝ առանց վախենալու նեղացնել զրուցակցին: Եթե անկեղծ պատասխան եք ցանկանում ստանալ, դիմեք կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին. նրանք չեն թաքցնի ճշմարտությունը՝ վախենալով ցավեցնել ձեզ:
Կարելի է հույս դնել Խոյերի վրա: Խոյերին հիմնականում կարելի է վստահել: Նրանք հուսալի են, պատրաստ լսել դիմացինին:
Պաշտպանում են խոցելի, օգնության կարիք ունեցող մարդկանց: Խոյերը կարող են սեփականատեր թվալ, բայց նրանք պատրաստ են ազատություն շնորհել նրանց, ում սիրում են, միայն, եթե վստահում են նրան:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը