
Հետախուզման մեջ գտնվող նախկին պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը հայտնաբերվել և ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից։ Տեղեկությունը հաստատել է Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Միհրան Պողոսյանի արտահանձնումը Հայաստան ընթացքի մեջ է։
Ըստ ՀՔԾ-ի՝ Պողոսյանը ԴԱՀԿ պետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: