
Քրդագետ, ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրիայի դեմոկրատական ուժերի կողմից ձերբակալված ԻՊ զինյալներից չորսը, որոնք հանձնվել էին Իրաքին, Իրաքի դատարանը դատապարտել է մահապատժի և մահապատիժներն արդեն ի կատար են ածվել: Սիրիայի դեմոկրատական ուժերը ձերբակալել են նաև Ֆրանսիայի 13 քաղաքացի, որոնցից Ֆրանսիան հրաժարվել էր, իսկ Իրաքը ինքնակամ ընդունել էր, նրանք նույնպես կդատապարտվեն մահվան»: