
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ուկրաինայում ընտրողներն ընտրություն կատարեցին վատի և վատագույնի՝ Պորոշենկոյի միջև, որի հարստությունը նախագահության տարիներին բազմապատկվել է, իսկ Ուկրաինան՝ աղքատացել։ Կյանքը կինո չէ, Զելենսկին կինոյում նախագահի դերը լավ է խաղացել, իսկ երկիր ղեկավարելու համար այլ գիտելիքներ, կրթվածության այլ մակարդակ է հարկավոր։ Բոլոր դեպքերում Ուկրաինայում ժողովրդավարական ընտրություններով երկրի ղեկավար է փոխվում»: