Ճանապարհային ոստիկանությունը պարզում է Կոտայքի մարզում՝ «Անի» կաթնամթերքի գործարանի հարևանությամբ գլխիվայր հայտնաբերված BMW-ի սեփականատիրոջ ու վարորդի ինքնությունը և արդյո՞ք տուժածներ կան. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ճանապարհային ոստիկանությունը պարզում է Կոտայքի մարզում՝ «Անի» կաթնամթերքի գործարանի հարևանությամբ գլխիվայր հայտնաբերված BMW-ի սեփականատիրոջ ու վարորդի ինքնությունը և արդյո՞ք տուժածներ կան. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 22-ին, ճանապարհային ոստիկանության 1-77 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում՝ «Անի» կաթնամթերքի գործարանի հարևանությամբ, դաշտամիջյան հատվածում, գլխիվայր շրջված BMW մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենա կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղեկությունը փոխանցվել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանին, ում հանձնարարականով այս պահին դեպքի վայր են ժամանում նույն վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունը պարզում է նաև, թե ում անունով է հաշվառված ավտոմեքենան և ինչ պայմաններում է տեղի ունեցել վթարն ու արդյո՞ք վթարի հետևանքով տուժածներ կան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com