«Գահերի խաղի» նոր սերիան սխալմամբ հայտնվել է Ցանցում. Insider
Advertisement 1000 x 90

«Գահերի խաղի» նոր սերիան սխալմամբ հայտնվել է Ցանցում. Insider

«Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանի երկրորդ էպիզոդը պաշտոնական ռելիզից առաջ Amazon Prime տեսածառայության սխալի պատճառով հայտնվել է Ցանցում: Այդ մասին հայտնել է Insider պորտալը:

Գերմանիայից օգտատերերը, որոնք վճարել են տեսածառայությունում «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի դիտման համար, կարողացել են սերիալի երկրորդ էպիզոդը դիտել առաջինի ավարտից անմիջապես հետո: Դրա հետ մեկտեղ նոր սերիան ցածր որակով հայտնվել է ցանցահենային կոնտենտով ռեսուրսներում և Telegram-ալիքներում:

Նշվում է, որ համապատասխան տեղեկատվությունն ստանալուց հետո Amazon Prime-ը վերացրել Է սխալը՝ թույլ չտալով սերիալի էպիզոդի հետագա դիտումը: «Գահերի խաղը» հեռուստասերիալը նկարահանվել է Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» ֆենթեզի-շարքի հիման վրա: Վիպաշարի և սերիալի գործողությունը տեղի է ունենում երկու մտացածին մայրցամաքներում, որտեղ մի շարք արիստոկրատական տոհմեր մրցակցում են Վեսթերոսի յոթ թագավորությունների նկատմամբ գերիշխանության համար այն դեպքում, երբ ողջ մարդկությանը ոչնչացում է սպառնում անդրշիրիմյան ուժերի արշավանքի պատճառով:

Սերիալի ստեղծողները, որն առավել մեծ ժողովրդականություն վայելողներից մեկն է դարձել պատմության մեջ, «Էմմի» 38 հեղինակավոր մրցանակ է ստացել: