Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատարանը որոշում կայացրեց մերժել ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՄանվելԳրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:
«Գործն այլ կազմով արդեն փոխանցված է դատարան, և տվյալ պարագայում, եթե այլ որոշում կայացվեր, դատարանը դուրս կգար իր լիազորությունների շրջանակներից»,- ասաց Մկրտչյանը:
Փաստաբանը նաև անդրադարձավ նախկին պատգամավորի առողջական վիճակին և հայտնեց, որ նա շարունակում է գտնվել քաղաքացիական հիվանդանոցում:
Դատական նիստը նախագահում էր դատավոր Մարինե Մելքոնյանը:
Մանվել Գրիգորյանի գործով բուն դատական նիստերը կմեկնարկեն առաջիկայում, նրա գործնարդեն իսկ մակագրվել է Կենտրոնի նստավայրի դատավոր Մնացական Մարտիրոսյանին։Դատական նիստի օրը դեռ նշանակված չէ։