Newmag հրատարակչական ընկերությունը ներկայացնում է «100 մոնոլոգ. անսովոր գիրք` արտասովոր մարդկանցով» ժողովածուն: Հավաքված են newmag ամսագրում 2007-17 թթ. հրապարակված մոնոլոգները: Ստեղծագործական թիմը 170 մարդկանց մոնոլոգներից առանձնացրել է 100 ամենահետաքրքիրները:
Շնորհանդեսի մեկնարկը տրվեց «100 մոնոլոգ» գրքի գովազդային հոլովակով: Ճիշտ այնպես, ինչպես գրքում է. շնորհանդեսը շարունակվեց մոնոլոգների ընթերցմամբ: newmag ընկերության ղեկավար Արտակ Ալեքսանյանը, որը վարում էր շնորհանդեսը, ընթերցեց հայ դերասան, վաստակավոր արտիստ Մուրադ Ջանիբեկյանի մոնոլոգը և նրան հրավիրեց բեմ: Մուրադ Ջանիբեկյանը կարդաց Ազատ Գասպարյանի, Կարեն Ջանիբեկյանի, Վանուշ Խանամիրյանի և Օհան Դուրյանի մոնոլոգներից հատվածներ՝ սիրո, ատելության և միայնության մասին:
Մոնոլոգային ընթերցումներն ընդմիջվում էին newmag-ի ստեղծագործական թիմի ելույթներով: Newmag-ի 100 մոնոլոգները մի քանի սերնդի հետաքրքիր ներկայացուցիչների փսիխոգենեզի ցուցիչներ են, որոնք ուղեկցվում են սև-սպիտակ լուսանկարներով: Այդ ֆոտոները զերծ են գունային խաբկանքից և հերոսներին պատկերում են իրենց բնական հոգեվիճակում: Լուսանկարներն արվել են ըստ անհատների խոստովանության տարեթվերի և այս գրքում չեն փոխարինվել նորերով:
Ամբողջությամբ՝ newmag.am