«Դռիկ Ալիկ»-ի վրա կրակողը փախել է. փորձում են նրան հայտնաբերել
Advertisement 1000 x 90

«Դռիկ Ալիկ»-ի վրա կրակողը փախել է. փորձում են նրան հայտնաբերել

Ապրիլի 19-ին Ավանի գերեզմանատան տարածքում «Դռիկ Ալիկ»  հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը։ Նրա խոսքով՝ գործը հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 112-րդ հոդվածի 1-ին կետով, այն է՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ կրակողի ինքնությունը հայտնի է, սակայն նա դեռեւս չի հայտնաբերվել։

Նաիրա Հարությունյանը նշեց, որ կատարվում են անհրաժետ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու եւ առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Ավելի վաղ հայտնել ենք, որ ապրիլի 19-ին Ավանի գերեզմանատնից հրազենային վնասվածքով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել 40-ամյա Ալեքսան Ալեքսանյանը, որը հայտնի է «Դռիկ Ալիկ» մականվամբ։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Աղբյուր` Փաստինֆո