Սովետական տարիներին խիստ համեստ պայմաններում ապրած ու դրան հաջորդող ծանր 90-ականների միջով անցած մարդիկ կյանքին ուրիշ ձև են նայում։
Մամաս մի քանի օր հիվանդ էր, խնդրեց որևէ լավ սերիալ դնել որ նայի, որոշեցի Домашний арест-ը միացնել, թեթև նայվող կոմեդիան պիտի որ հավաներ։
Երեկ ասում եմ հն մամ, ո՞նց էր։ Լավն էր, ասում ա, բայց շատ ծանր ֆիլմ էր )))
Բայց ի՞նչն էր ծանր, ասում եմ, կոմեդիա էր…
Դե, ասում ա, ծանր պայմաններում են ապրում հերոսները, ոչ տուն ունեն, ոչ նորմալ ապրուստ…
Աչքիս մյուսը Breaking Bad-ը միացնեմ, որ դրանից հետո ցանկացած սերիալ թեթև նայի ???
Վազգեն Սաղաթելյանի էջից: