«Դե ինչ, եկեք միասին ատենք մեր բոլոր խնդիրները, իսկ կառավարությունն էլ կողքից թող «հիանա» այդ «ցլամարտով»…». Գևորգ Պետրոսյան
Advertisement 1000 x 90

«Դե ինչ, եկեք միասին ատենք մեր բոլոր խնդիրները, իսկ կառավարությունն էլ կողքից թող «հիանա» այդ «ցլամարտով»…». Գևորգ Պետրոսյան

ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ուզում եմ հասկանալ վարչապետին…

Ի՞նչ է նշանակում՝ ատեք աղքատությունը: Սա ի՞նչ հորդոր է, որ վարչապետն ուղղում է քաղաքացիներին։ Սա է՞ տնտեսական հեղափոխության բանալին…
Դե եկեք հիվանդության և գործազրկության դեմ էլ պայքարենք՝ դրանք ատելով, և ամեն ինչ իր տեղը կընկնի…
Էլ ինչներիս՞ են պետք տնտեսական, սոցիալական և առողջապահական ծրագրերը:
Դե ինչ, եկեք միասին ատենք մեր բոլոր խնդիրները, իսկ կառավարությունն էլ կողքից թող «հիանա» այդ «ցլամարտով»…
Վերջում մեր հաղթանակը կտոնենք՝ «Գմփ-գմփ-հու» վանկարկումով…»:



Նման նյութեր