Ինչ են ասում «իրենց քայլ»-ականները
Հիմա շատերը հարցնում են` ու՞ր է .
– ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությունը;
– Մարտի 1-ի բացահայտումը;
– կոռուպցիայի դեմ պայքարը;
– 800 մլն դոլարի չափով ավելացած պետական բյուջեն;
– բնական գազի 30%-ով իջեցված գինը;
– Արցախի հարցի լուծման մեջ առաջխաղացումը;
– աշխարհաքաղաքական կենտրոնների հետ բարելավված հարաբերությունները;
– վերացված արագաչափերը, տեսախցիկներն ու կարմիր գծերը;
– անաչառ և օբյեկտիվ արդարադատությունը;
– ավելացված աշխատավարձներն ու աշխատատեղերը;
– տնտեսական հեղափոխությունը,
– սերն ու համերաշխությունը; և վերջապես`
– ՀՀ հպարտ և երջանիկ քաղաքացին:
Քայլածները պատասխանում են.
«Բացի այն, որ ընդունակ չենք որևէ դրական գործ անելու, շատ ճիշտ ենք անում, որ ոչինչ էլ չենք անում, և միայն դատարկաբանությամբ ենք զբաղվում ու սուտ ենք խոսում…» – մտածում, բարձրաձայնում են նրանք, և շարունակում են.
« Մենք շատ ավելի հեռատես ենք:
Մի պահ ենթադրենք, թե` մի յոթ-ութ տարում մի քանի անգամ աշխատավարձները բարձրացնենք, թոշակներն էլ, տասնյակ հազարներով աշխատատեղեր ապահովենք, տնտեսությունը զարգացնենք, կանգնած գործարանները աշխատեցնենք, նորերը հիմնենք, աղքատությունը անգամներով նվազեցնենք, Հայաստանի անվտանգությունը ապահովենք, բանակը հզորացնենք, դրսում երկրի հեղինակությունը բարձրացնենք, շենքեր ու ճանապարհներ կառուցենք, տասնյակ հազարներով ներգաղթ լինի, երկիրն էլ աճի ու զարգանա, հետո՞…
Չէ՞ որ միևնույնն է` կանցնի ևս տաս տարի և միայն լուրջ մարդիկ կհիշեն, թե ինչ վիճակում են այսօր: Մեծ մասը ասելու են` միշտ էլ նույնն է եղել` միշտ:
Հիմա ո՞վ է հիշում, թե ինչ վիճակում էին 1999 թվին և հետո` դրա համեմատ տարեց տարի ինչքան ավելի լավ էին ապրում: Ո՞վ է հիշում` միայն լուրջ մարդիկ: Մնացածն ասում են` միշտ էլ նույնն է եղել` միշտ: Նույնիսկ առաջընթաց ապահովողներին են մրոտում, հեղինակազրկում, սևացնում, նաև` կալանավորում են:
Շատ ճիշտ ենք վարվում» – մտածում և կրկնում են քայլածները:
«Բռավո…
Իսկականից` բռավո քայլածներ: »
Հիշում ե՞ք 1999-2008 թվականները
Կասե՞ք, թե ովքեր ընդհանուր առմամբ չէին սիրում, կամ հարգում նախագահ Քոչարյանին. հենց 2007 թվականին:
գյուղացինե՞րը` ոչ;
բանվորնե՞րը, իհարկե` ոչ;
թոշակառունե՞րը` ոչ;
գործարարնե՞րը` իհարկե` ոչ;
սպաները, զինվորները, ինժեներները, իրավապահները, շինարարները, ուսուցիչները, բժիշկները, գիտնականները, ուսանողները, դասախոսները, երաժիշտները, նկարիչները, ստորտսմենները, օտարերկրյա ներդրողները, դիվանագետները, պետական ապարատը, սփյուռքը, համայնքների աշխատողները, վարսավիրները, մատուցողներն ու վարորդնե՞րը` իհարկե` ոչ;
օտարերկրյա գործընկերնե՞րը` նախագահները, վարչապետները, աշխարհահռչակ ու նշանավոր մարդի՞կ` միանշանակ` ոչ:
Վերը նշվածները բոլորն էլ բարձր էին գնահատում, ընդունում ու հարգում էին նախագահ Քոչարյանին:
Հապա` ո՞վ, կասե՞ք, այդ ովքե՞ր էին, որ չէին սիրում, կամ հարգում նրան:
Եթե չգիտեք, իմացե’ք.
նախագահ Քոչարյանին ոչ միայն չէին սիրում, այլ ատում էին`
ՀՀՇ-ի այն թերմացքն ու նրանց շրջապատը, որոնց գնահատականը Քոչարյանը ժամանակին չտվեց ու չպատժեց;
այն անուղեղներն ու զոմբիացած բթամիտները, որոնց այդ թերմացքը համոզել էր, թե իբր Հոկտեմբերի 27-ը նրա ձեռքի գործն է;
օտարերկրյա ֆինանսավորմամբ գործող այն կառույցներից «սնվողները», որոնք ստեղծվել ու հիմնադրվել էին ԼՏՊ-ի օրոք, իսկ Քոչարյանի օրոք չէին կարողանում Հայաստանը ավիրելու ու քանդելու իրենց առաքելությունն իրականացնել;
մեկ երկու սակավաթիվ անդամներ ունեցող ծախու կուսակցություններ ու նրանց ներկայացուցիչները;
իսկ հիմնականում նրանք, ովքեր գտնում էին, որ Արցախը պիտի տանք, որ Հայաստանը լավ ապրի:
Հիմա դու’ք ասեք` այդ ի՞նչը փոխվեց այս տարիների ընթացքում:
Դե ասացեք խնդրում եմ` այս վերջինները իրենք իրենց, հենց այնպես ավելացա՞ն, բազմապատկվեցի՞ն, թե` այնուամենայնիվ կազմակերպված ու հետևողականորեն կեղծվեց պատմությունը` խաբեցին, ստեցին, զրպարտեցին, մրոտեցին ու սևացրին` մանիպուլացրին ժողովրդին:
Դե ասացե’ք…
Այ հենց սրանք էին, այս ատելությամբ լցվածներն էին, որ կազմակերպեցին Մարտի 1-ը, և ձգտում էին, որպեսզի զոհերը տասնապատիկ ավելին լինեին, իսկ նախագահ Քոչարյանը` նրանց այդ պլաններն էլ խափանեց:
Այս և նմանատիպ ազգադավ պլանների խափանումներն էին, որ դեռ չեն «ներվել»…
Օրեցօր, ժամ առ ժամ պարզվում է իրականությունը: Կվերհիշվի ամեն ինչ, իսկ խաբված երիտասարդներն ու ազնիվ, բայց հիշողությունից թույլ անտեղյակներն էլ կիմանան ճշմարտությունը:
Ամեն ինչ իր տեղը կընկնի:
Մի քիչ ժամանակ է պետք` ուրիշ ոչինչ…
Անի Կարապետյան