«Փաշինյանը հերթական ֆռցնոցին արեց». Էդուարդ Շարմազանով
Advertisement 1000 x 90

«Փաշինյանը հերթական ֆռցնոցին արեց». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 22-ին ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր Նիկոլ Փաշինյանը հերթական ֆռցնոցին արեց: Այս անգամ Արցախյան հարցի հետ կապված: Ամեն ինչից խոսեց՝ բացի կոնկրետ հայեցակարգից:

Բա ասում էր Արցախի հարցում հայեցակարգ ունի, որը ո՛չ Լևոնի, ո՛չ Ռոբերտի, ո՛չ Սերժի հայեցակարգերի հետ կապ չունի:
Բա ու՞ր է էդ հայեցակարգը, Նիկոլ ջան: Պարզվեց՝ չկա հայեցակարգ:

Քայլողների հերոսը հերթական անգամ իրենից պատասխանատվությունը գցեց հանրության վրա:

Հ.Գ.
Աղքատության պատճառը ժողովրդի ուղեղում է: Արցախյան հարցի լուծումը ևս…
Բա դու ինչի՞ համար ես, ա՛յ ընկեր: Դու վարչապե՞տ ես, թե՞ ձրի խորհրդատու-փորձագետ»:



Նման նյութեր