
Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին շարունակում է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակի հիմնական հավակնորդը մնալ: Եվրոպական առաջնությունների հերթական տուրերից հետո Մեսսին ունի 66 միավոր և խփել է 33 գոլ: Նրան է մոտեցել ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, ով խփել է 30 գոլ և ունի 60 միավոր: Եռյակի վերջում
Ֆաբիո Կվալյարելան է իտալական «Սամպդորիա»-ից: