
ԱՄՆ հրաժարվել է որևէ բացառություններից և պատժամիջոցների ցանկում է ներառելու բոլոր այն երկրներին, որոնք կգնեն իրանական նավթ: Այս մասին հայտնում են Սպիտակ տնից:
Ինչպես հայտնում է AP-ը, վերջնաժամկետը լրանում է մայիսի 2-ին, որից հետո ԱՄՆ այլևս չի երկարացնի պատժամիջոցների կիրառումը: Սպիտակ տունը հավաստիացնում է, որ ամեն բան անելու է, որ նման որոշումը համաշխարհային շուկայում չառաջացնի նավթի դեֆիցիտ:
Բացառություններ էին կիրառվել Չինաստանի, Հնդկաստանի, Հունաստանի, Իտալիայի, Թայվանի, Ճապոնիայի, Թուրքիայի, և Հարավային Կորեայի համար: Ընդ որում, Հունաստանը, Իտալիան և Թայվանն արդեն զրոյացրել են իրանական նավթի ներկրումը:
meduza.io
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը