«Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում առաջին վառելիքաձողն են հանել երրորդ ռեակտորի ավազանից
Advertisement 1000 x 90

«Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում առաջին վառելիքաձողն են հանել երրորդ ռեակտորի ավազանից

Tokyo Electric Power (TEPCO) գործարկու ընկերության մասնագետները բարեհաջող հանել են յոթ բանեցված վառլիքաձողից առաջինը «Ֆուկուսիմա-1» վթարային ատոմակայանի երրորդ ռեակտորի ավազանից:

Ապրիլի 23-ին այս մասին հայտարարել է TEPCO-ն:

Նշվում է, որ վառելիքային հավաքվածքը տեղափոխվել է կայանի տարածքում գտնվող այլ ավազան, բայց ռեակտորի շենքի սահմաններից դուրս: Սպասվում է, որ բոլոր ձողերի տեղափոխման ախատանքները կավարտվեն մինչև ապրիլի վերջը:

Ընդամենը երրորդ ռեակտորի ավազանում կա 566 վառելիքաձող, այդ թվում 514-ն՝ օգտագործված: Մնացած հավաքվածքների հանումը ենթադրվում է սկսել հունիսին, իսկ ամբողջ գործողությունը TEPCO-ում մտադիր են ավարտել միայն 2020 թվականի ընթացքում: Երրորդ ռեակտորից հետո ճապոնացի մասնագետները կկարողանան համանման աշխատանքների ձեռնամուխ լինել առաջին և երկրորդ ռեակտորներում, որոնք ամենից ավելի են տուժել: «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում վթարը տեղի ունեցավ 2011 թվականի մարտին. ցունամիի հարվածը շարքից հանել է էներգամատակարարման և հովացման համակարգերը:



Նման նյութեր