Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է տղամարդն անցնում փողոցով և մտնում եկեղեցի։
Sky News հեռուստաընկերությունը հրապարակել է մի տեսագրություն, որում է երևում է Շրի Լանկայում ահաբեկչություն իրականացրած կասկածյալներից մեկը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Պայթյունից ընդամենը մի քանի վայրկյան առաջ նկարված կադրերում երևում է, թե ինչպես է սևահեր տղամարդը` մեծ ուսապարկն ուսերին, անցնում փողոցով և մտնում Սուրբ Սեբաստիան եկեղեցի:
CCTV footage has emerged of a suspected suicide bomber entering St Sebastian’s Church in Sri Lanka moments before an explosion.
More on this footage here: https://t.co/1bAcNa0LbH pic.twitter.com/aZgzgooqxI
— Sky News (@SkyNews) April 23, 2019
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին` Զատկի օրը, Շրի Լանկայի տարբեր հյուրանոցներում ու եկեղեցիներում 8 պայթյուն է որոտացել։ Եվս մեկ պայթյուն էլ գրանցվել է ապրիլի 22-ին Կոլոմբոյում (Շրի Լանկա) Սուրբ Անտոնիո եկեղեցու մոտ։ Ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկը տեղի ունեցածի համար պատասխանատվություն դեռ չի ստանձնել, սակայն արդեն հայտնի է, որ դա ծրագրված ահաբեկչություն էր։ Կառավարությունը կեսգիշերից արտակարգ դրություն է մտցրել երկրում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագրեր են հղել Շրի Լանկայի ժողովրդավարական սոցիալիստական Հանրապետության նախագահ Մաիտրիպալա Սիրիսենային: Ավելի վաղ դատապարտող հայտարարությամբ հանդես էր եկել նաև ՀՀ ԱԳՆ–ն։ Ահաբեկչությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 310–ի, տուժածների թիվը` 480–ի։