Նյույորքցի ուսանողն Apple-ից մեկ մլրդ դոլար է պահանջել դեմքերի ճանաչման համակարգի սխալի համար
Advertisement 1000 x 90

Նյույորքցի ուսանողն Apple-ից մեկ մլրդ դոլար է պահանջել դեմքերի ճանաչման համակարգի սխալի համար

Նյույորքցի ուսանողը մեկ միլիարդ դոլարի հայց է հարուցել ԱՄՆ-ի Apple ընկերության դեմ խանութներում դեմքերի ճանաչման համակարգի սխալի պատճառով, որը նրան որոնվող հանցագործի տեղ է ընդունել: Այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը:

18-ամյա Ուսման Բահը պնդում է, որ 2018 թվականի նոյեմբերին Նյու Յորքում իրեն տանը ձերբակալել են և մեղադրել Apple-ի ֆիրմային խանութներում մի շարք գողություններ կատարելու մեջ: Կալանագիրը պարունակել է կասկածյալի լուսանկարը, որն, ուսանողի կարծիքով՝ իրեն նման չէ: Նա նաև նշել է, որ գողություններից մեկը, որոնցում իրեն մեղադրել են, կատարվել է հունիսին Բոստոնում այն օրը, երբ ինքը գտնվել է իր ավարտական միջոցառմանը Մանհեթենի շրջանում:

Բահը պատմել է, որ մինչ այդ կորցրել է վարորդական իրավունքը: Այնտեղ լուսանկար չի եղել, բայց, հայցվորի կարծիքով՝ այն կարող է հայտնված լինել իսկական գողի մոտ և որպես ինքնության հավաստագիր օգտագործված լինել Apple-ի խանութներում: Դրա հետևանքով դեմքերի ճանաչման համակարգը կարող էր սխալմամբ Բահի անունը կապել չարագործի դեմքի հետ:

Apple-ը և Security Industry Specialists պահպանական ֆիրման, որը նշված է որպես երկրորդ պատասխանող, հրաժարվել են գործի վերաբերյալ մեկնաբանություններից:



Նման նյութեր