
Արարատ Միրզոյանի այսօրվա ֆեյսբուքյան գրառմանն անդրադարձել է atnifake.am կայքը:
Արարատ Միրզոյանը այսօր Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում է կատարել, որտեղ պատմելով անցած տարի այս օրը Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին՝ գրել է. «Ինքս հրաժարականը չեմ լսել, չեմ էլ կարդացել: Անգամ մինչև հիմա: Միայն գիտեմ, որ ասել է՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալ»:
Ի՞նչ կարիք կա ստելու: Չէ՞ որ, ինչպես երևում է տեսանյութում, Արարատ Միրզոյանը հենց ինքն է ցույց տվել Նիկոլ Փաշինյանին Սերժ Սարգսյանի հրաժարականի նորությունը։
Արարատ Միրզոյանը կարծես թե չի հիշում, թե ինչպիսի խանդավառությամբ էր կանգնած Նիկոլ Փաշինյանի կողքին, երբ վերջինս կարդում էր Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստը: