Վերսալի պալատում հրդեհ չկա, լուրը կեղծ է. fip.am
Advertisement 1000 x 90

Վերսալի պալատում հրդեհ չկա, լուրը կեղծ է. fip.am

Հայաստանյան (և ոչ միայն) մամուլում լայնորեն տարածվում են կեղծ լուրեր, ըստ որոնց, իբր, այրվում է Ֆրանսիական արքայական՝ Վերսալի պալատը:

Իրականում, սակայն, հրդեհը բռնկվել է մերձփարիզյան Վերսալ քաղաքում գտնվող, պատմամշակութային արժեք չներկայացնող այլ շենքում, որը որևէ կապ չունի արքայական պալատի հետ (միակ կապը դրա՝ նույն քաղաքում գտնվելն է):

Վերսալի պալատը, որը 1682-ից 1789 թվականներին եղել է Ֆրանսիական թագավորների նստավայրը, իսկ 1979 թվականից դասվում է UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցանկին, անվտանգ է և հրդեհի վայրից բավականին հեռու:

Հայկական մամուլը, հավանաբար, Վերսալի պալատի հրդեհի մասին կեղծ լուրը վերցրել է ռուսական դեղին մամուլից, որը նույնպես ակտիվորեն գրում է պալատի հրդեհի մասին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հրդեհ էր բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում, որի հետևանքով այն ամբողջությամբ այրվել էր։

fip.am


Նման նյութեր