Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում փոփոխություններ կլինեն. armlur.am
Advertisement 1000 x 90

Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում փոփոխություններ կլինեն. armlur.am

ArmLur.am-ը տեղեկացնում է, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի ՙԲնական գազի մատակարարման եւ օգտագործման կանոնները հաստատելու մասին՚ կանոններում փոփոխություններ եւ լրացումներ կկատարվեն:

Որոշման այս նախագիծը մշակվել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից եւ քննարկվել է ՙԳազպրոմ Արմենիա՚ ՓԲԸ-ի եւ հասարակական կազմակերպությունների հետ:

Եվ կանոնների լրամշակման արդյունքում սպասարկման որակի հետագա բարելավման նպատակով մատակարարը պարտավորվելու է իրազեկել բաժանորդին գազամատակարարման վթարային ընդհատման եւ վերականգնման կանխատեսվող ժամկետի մասին: Բացի այս, չգազիֆիկացված բնակավայրերում գտնվող գազասպառման համակարգերը կամ համայնքի վարչական տարածքի սահմանից դուրս գտնվող գազասպառման համակարգերը գազամատակարարման ցանցին միանալու ֆինանսական մատչելիության ապահովման նպատակով կանոններից կհանվի տեխնիկական պայմանների տրամադրման համար 15 հազար դրամի վճարման պահանջը:

ArmLur.am-ին հայտնի դարձավ նաեւ, որ որոշման նախագծով առաջարկվում է երկարաձգել առեւտրային հաշվառքի սարքերի ցուցմունքների գրանցման ժամկետը, որը հնարավորություն կտա օպտիմալացնել բնական գազի սակագնում ներառվող՝ աշխատակիցների վճարման ծախսերը:

armlur.am