Այսօր ապրիլի 23-ին լրացավ Սերժ Սարգսյանի հրաժարականի մեկ տարին: Politik.am-ը SutNikol նախաձեռնության համակարգող Արթուր Դանիելյանի հետ զրույցում փորձեց ամփոփել անցած մեկ տարին և նոր իշխանությունների գրանցած արդյունքներն ու հնարավոր զարգացումները:
Արթուր Դանիելյանը հայտնեց իր նոր մտահաղացման մասին, որն էլ կլինի իր կողմից վերջին մեկ տարվա ամփոփումը. «Մոտական օրերը ես մի հայտարարություն կտարածեմ, կխնդրեմ բոլոր ադեկվատ մարդկանց գումար ներդնել քաղաքի կենտրոնական հատվածում մեծ գովազդային վահանակ վերցնելու համար: Կփակցնենք Նիկոլ Փաշինյանի նկարը` կից գրելով. «Ես կատարել եմ իմ բոլոր խոստումները»: Դա կլինին իմ ամփոփումը: Թող ժողովուրդը իմանա, որ վարչապետի տված բոլոր խոստումները կատարվել են, կտեսնենք, թե ինչ արձագանք կլինի»:
Դանիելյանի խոսքով Փաշինյանը պետբյուջեի համար ծիծաղելի ցածր շեմ է հաստատել: Խոստացել էր` պետբյուջեն ավելանալու է 30 տոկոսով, սակայն ավելացրել է 0.3-ով.
«Հիմա գլուխ է գովում, թե գերակատարել է սահմանված պլանը: Այն դեպքում երբ գերակատարել է ոչ թե նա, այն Սերժ Սարգսյանը, երբ տնտեսվարող սուբեկտների գերավճարները վերադարձվել են: Այս տարի Հայաստանում մի կողմից գերևավճարներ չկան, մյուս կողմից էլ մտնում է նոր հարկատեսակ, այսինք այսպես թե այնպես նա մոտ 70 մլդ դրամի շահույթ է ստացվում զուտ Սերժ Սարգսյանի շնորհիվ: Փաշինյանը ոչ միայն չի կատարել իր խոստումները, նշված թիվն էլ վերագրում է իրեն: Իր կառավարման արդյունքում հարկային եկամուտները միյան կտրուկ կնվազել են, այսինքն` ստվերային տնտեսությունը, կոռուպցիան փաստացի աճել է: Բյուջեի եկամուտները միայն նվազել են»:
Փաշինյանը իր ուղիղ եթերներում ստում է` ասելով, թե կատարել է իր տված խոստումները` նշում է Արթուր Դանիելյանը` վստահեցնելով, որ կարող է ոլորտ առ ոլորտ ֆիքսել ակնհայտ իրողություններ. «Ասում էր, թե Ռուսատանի հետ փայլուն հարաբերություններ կունենանք, պետք է լրիվ տկար լինես, որպեսզի հավատաս այդ ասածին: Ասվում էր, թե բարելավել է ճանապարհային անվտանգությունը, սակայն այս տարվա առաջին եռամսյակը ևս մեկ անգամ ապացաուցեց` 26 տոկոսով ավելացել են ճանապարհատրանսպորտային պատահարները: Կրթության նախարարը խոստանում էր կոռուպցիոն սկալնդալներ բացահայտել, Արամ Սիմոնյանի վերաբերյալ հետապնդում սկսվեց, սակայն պարզվեց Դավիթ Սանասարյանը կաշառքի համար է մեղադրվում: Այ դա պարզվել է, մնացած որևէ բան չի բացահայտվել»: